Կիրակի օրը՝ փետրվարի 12-ին, կայացավ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» – «Աստոն Վիլա» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է «քաղաքայինների» հաղթանակով՝ 3։1 հաշվով։
Ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի համար այս հաղթանակը 184-րդն էր Պրեմիեր Լիգայի 250 հանդիպումներում։ Սա Լիգայի պատմության լավագույն ցուցանիշն է:
Նախկինում ռեկորդը պատկանում էր Յուրգեն Կլոպին, ով «Լիվերպուլի» կազմում իր առաջին 250 խաղերից 160-ում հաղթել էր: