Կառլո Անչելոտտին խոսել է Մադրիդի «Ռեալում» իր ապագայի մասին

Իտալացի մասնագետ Կառլո Անչելոտտին խոսել է Մադրիդի «Ռեալում» իր ապագայի մասին.

Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչը կիսվել է իր կարծիքով աշխարհի ակումբային առաջնությունում հաղթելուց հետո.

«Ես չեմ հեռանա, քանի դեռ ինձ չեն վռնդել»,- ասել է Անչելոտտին։

63-ամյա իտալացու պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։

Հաղորդվում էր, որ Անչելոտտին կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը։