Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Զիկոն պատասխանել է այն հարցին, թե ում կցանկանար տեսնել երկրի ազգային հավաքականի ղեկին:
«Ես դեմ չեմ, եթե Գվարդիոլան կամ Կլոպը գլխավորեն Բրազիլիան: Բայց իմ սիրելին Կառլո Անչելոտտին է։ Նա ունի այս աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր որակները։ Կառլոն զարմանալի մասնագետ է։ Կցանկանայի, որ նա Բրազիլիայի հավաքականի հետ հասներ նույն հաջողությանը, ինչ ակումբային մակարդակում»,- Զիկոյի խոսքը մեջբերում է Marca-ն։
Նշենք, որ Բրազիլիայի հավաքականը ԱԱ-2022-ից հետո մնաց առանց գլխավոր մարզչի։