«Լիվերպուլը» նոր դարպասապահ է փնտրում

«Լիվերպուլը» նոր դարպասապահ է փնտրում, քանի որ Քվիվին Կելեհերը հեռանում է ակումբից: Պահեստային Ալիսոն Բեքերը պատրաստվում է փոխել ակումբային գրանցումը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։

Ինչպես հայտնում է Tribal Football-ը, բելգիական «Անդերլեխտի» դարպասապահ Բարտ Վերբրյուգենն հայտնվել է մերսիսայդյան ակումբի ուշադրության կենտրոնում։ Այս մրցաշրջանում 20-ամյա դարպասապահը բրյուսելյան թիմի կազմում անցկացրել է 8 հանդիպում, որոնցում բաց է թողել 9 գնդակ։

Յուրգեն Կլոպի թիմը ձախողվում է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։ 20 խաղից հետո «Լիվերպուլը» աղյուսակում միայն 10-րդ է։