«Չելսիի» հարձակվող Ժոաու Ֆելիշն ամփոփել է ԱՊԼ-ի 23-րդ տուրում «Վեսթ Հեմի» հետ ոչ-ոքին (1:1) և կիսվել Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի «Բորուսիայի» հետ առաջիկա խաղի սպասելիքներով։
«Հակառակորդը լավ էր պաշտպանվում։ Առաջին 30 րոպեներին երեք գոլ խփեցինք, բայց երկուսը չհաշվվեցին։ Այնուամենայնիվ, մենք խաղի մեջ էինք և գոլային պահեր ունեինք։
«Չելսիի» կազմում իմ առաջին գոլն ինձ համար մեծ նշանակություն ունի։ Ամսական ընդմիջումն ինձ համար հեշտ չէր, ես ուզում էի խաղալ։ Այսօր ես խփեցի իմ առաջին գոլն այս ակումբում։ Եվ ես շատ ուրախ եմ։
Ինձ դուր է գալիս Պրեմիեր լիգայում տիրող մթնոլորտը։ Դա դերբի է, դժվար է խաղալ: Բայց ինձ շատ դուր եկավ: Պետք է կենտրոնանանք հաջորդ խաղի վրա։ Հաջորդ հանդիպումը միշտ ամենակարևորն է։ Սա Չեմպիոնների լիգան է՝ այն մրցաշարը, որում մենք ցանկանում ենք հաղթել»,- ասել է Ֆելիշը հետխաղյա հարցազրույցում։
Նշենք, որ 23-ամյա պորտուգալացին իր առաջին գոլը խփեց «Չելսիի» կազմում «Վեսթ Հեմի» դեմ խաղում։