«Լիվերպուլը» պատրաստ է նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել Յուրգեն Կլոպի համար

«Լիվերպուլը» շարունակում է վստահել գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին, չնայած թիմի անհաջող ելույթին Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում:

Ինչպես հայտնում է Goal-ը, ղեկավարությունը պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավոր բոլոր աջակցությունը ցուցաբերել գերմանացի մասնագետին։ Կարմիրները պատրաստ են գնել նոր ֆուտբոլիստներ, որոնց Կլոպը ցանկանում է ձեռք բերել: Կլոպի գլխավոր թիրախներն են Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը և «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Մատեուս Նունեսը։

Գերմանացին «Լիվերպուլի» գլխավոր մարզիչն է 2015 թվականի հոկտեմբերից։ Նրա պայմանագիրը «կարմիրների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: