«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի ապաքինման մասին։
«Սանչոն որոշ ժամանակով դուրս էր մնացել թիմից: Կարծում եմ՝ դա ճիշտ որոշում էր։ Նա շատ աշխատեց իր վրա՝ վերադառնալու համար։ Նա վերադառնում է հիմնական կազմ։ Դա տեղի կունենա սահուն՝ քայլ առ քայլ»,- մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Նշենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: