Ինիգո Մարտինեսը երազում է «Բարսելոնայում» խաղալու մասին

Բիլբաոյի «Ատլետիկի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ինիգո Մարտինեսը երազում է «Բարսելոնայում» խաղալու մասին, ինչն արդեն հասկացրել է։ Սակայն կատալոնական ակումբը չի շտապում նրան կես ճանապարհին հանդիպել։ Մինչդեռ Մարտինեսը այլ առաջարկներ ուներ, մասնավորապես, Մադրիդի «Ատլետիկոյից»:

Ինչպես հայտնում է Sport-ը, ֆուտբոլիստը մտադիր է սպասել «Բարսելոնայի» հետ կապված մանրամասներին՝ նախընտրելով իր ելույթները «Ատլետիկոյում»:

Նշենք, որ ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել բասկյան մեկ այլ ակումբում՝ «Ռեալ Սոսյեդատում», նախքան 2018 թվականին «Ատլետիկ» տեղափոխվելը: