«Վիլյառեալի» հարձակվող Ժերար Մորենոն ռիսկի է դիմում բաց թողնել Իսպանիայի առաջնության հերթական տուրի «Բարսելոնայի» դեմ հանդիպումը։
Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը մկանների շրջանում անհարմարություն է զգում:
Աղբյուրի համաձայն՝ «դեղին սուզանավի» մարզչական շտաբը վերջին պահին կորոշի՝ արդյոք ֆուտբոլիստին ներառել «Բարսելոնայի» դեմ խաղի հայտացուցակում:
Ընթացիկ մրցաշրջանում Մորենոն Իսպանիայի առաջնությունում դարձել է հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: