«Վիլյառեալի» առանցքային ֆուտբոլիստը կարող է բաց թողնել «Բարսելոնայի» դեմ հանդիպումը

«Վիլյառեալի» հարձակվող Ժերար Մորենոն ռիսկի է դիմում բաց թողնել Իսպանիայի առաջնության հերթական տուրի «Բարսելոնայի» դեմ հանդիպումը։

Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը մկանների շրջանում անհարմարություն է զգում:

Աղբյուրի համաձայն՝ «դեղին սուզանավի» մարզչական շտաբը վերջին պահին կորոշի՝ արդյոք ֆուտբոլիստին ներառել «Բարսելոնայի» դեմ խաղի հայտացուցակում:

Ընթացիկ մրցաշրջանում Մորենոն Իսպանիայի առաջնությունում դարձել է հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: