Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տան, գուցե միանա «Լիվերպուլին»:
Անգլիական գրանդը անհաջող մրցաշրջան է անցկացնում՝ ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակում տասներորդ տեղում լինելով, ուստի ամռանը, ամենայն հավանականությամբ, զգալիորեն կթարմացնի կազմը։ Լրագրող Գրեհեմ Բեյլի կարծիքով՝ «կարմիրների» թիրախներից է Լևերկուզենի «Բայերը» ներկայացնող 26-ամյա գերմանացի պաշտպան Տան։ Տրանսֆերի աշխատանքներն արդեն սկսվել են։