«Լիվերպուլը» նոր տրանսֆերային թիրախ ունի

Լևերկուզենի «Բայերի» կենտրոնական պաշտպան Ջոնաթան Տան, գուցե միանա «Լիվերպուլին»:

Անգլիական գրանդը անհաջող մրցաշրջան է անցկացնում՝ ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակում  տասներորդ տեղում լինելով, ուստի ամռանը, ամենայն հավանականությամբ, զգալիորեն կթարմացնի կազմը։ Լրագրող Գրեհեմ Բեյլի կարծիքով՝ «կարմիրների» թիրախներից է Լևերկուզենի «Բայերը» ներկայացնող 26-ամյա գերմանացի պաշտպան Տան։ Տրանսֆերի աշխատանքներն արդեն սկսվել են։