Կատալոնական «Բարսելոնան» ֆինանսական խնդիրների պատճառով պատրաստ է վաճառել թիմի իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսին և բրազիլացի վինգեր Ռաֆինյային, հայտնում է The Athletic-ը:
22-ամյա Տորեսը «Բարսելոնա» է տեղափոխվել 2022 թվականի հունվարին: Ընթացիկ մրցաշրջանի 25 խաղում նա խփել է 5 գոլ, կատարել 5 արդյունավետ փոխանցում:
Կողմերի միջև պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականը:
26-ամյա Ռաֆինյան «Բարսելոնա» է տեղափոխվել 2022 թվականին: Ընթացիկ մրցաշրջանի 29 խաղում նա խփել է 6 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում:
Transfermarkt-ը Ֆերան Տորեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո, իսկ Ռաֆինյայի տրանսֆերային արժեքը՝ 50 միլիոն եվրո: