Ռոբերտ Լևանդովսկի. «Բոլորը հավատում են նրա գաղափարներին»

Կատալոնական «Բարսելոնայի» լեհ ռմբարկու  Ռոբերտ Լևանդովսկին խոսել է թիմի գլխավոր մարզիչ Չավիի հետ աշխատանքի մասին:

«Նրա հետ աշխատելով ես զգում եմ, որ ճիշտ եմ վարվում: Նա ինձ վստահություն է հաղորդում: Չավին անհավանական ֆուտբոլիստ էր, այնպես որ թիմի ներսում բոլորը հավատում են նրա գաղափարներին:

Նա հստակ տարանջատում է ֆուտբոլիստի ու մարզչի մասնագիտությունները, այդ պատճառով էլ հաջողակ է ամեն հարցում»,- Լևանդովսկիի խոսքը մեջբերում է Marca-ն:

Ռոբերտ Լևանդովսկին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 26 խաղի, խփել 23 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:

Transermarkt-ը 45 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: