Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ջոնաթան Տան կարող է հայտնվել ԱՊԼ-ում։
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը» և Լոնդոնի «Չելսին»։
Ջոնաթանի և «դեղագործների» միջև գործող պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2025 թվականը։ Transfermartk-ը ֆուտբոլիստին գնահատում է 20 մլն․ եվրո։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը 19 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ։