ՊՍԺ-ի առանցքային ֆուտբոլիստը հնարավոր է մասնակցի «Բավարիայի» դեմ հանդիպմանը

ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն չի կտրել Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղին մասնակցելու հույսը, հայտնել է լրագրող Ադրիեն Գրենյեն:

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացու մասնակցությունը «Բավարիայի» հետ «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայանալիք հանդիպմանը բավականին հավանական է, սակայն դեռ հստակ հայտնի չէ, թե Կիմպեմբեն քանի րոպե է պատրաստ խաղալու։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը միայն վերջերս է ապաքինվել վնասվածքից և դեռ օպտիմալ մարզավիճակ չի հավաքել։