Խաբի Ալոնսոն հնարավոր է գլխավորի Մադրիդի «Ռեալը»

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է Խաբի Ալոնսոյին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու տարբերակը։

Ինչպես հայտնում է Marca-ն, թիմի նախկին կիսապաշտպանի հաջողությունները Լևերկուզենի «Բայերի» ղեկին շատ տպավորիչ են «արքայական ակումբի» ղեկավարության համար։

Հիշեցնենք, որ Ալոնսոն «Բայերին» ընդունել է աշնանը, երբ թիմը Բունդեսլիգայում անկման գոտում էր։ Այժմ թիմին արդեն հաջողվել է բարձրանալ մրցաշարային աղյուսակի տասներորդ հորիզոնական և 11 միավորով հետ է Չեմպիոնների Լիգայի գոտուց: