Ստեֆանո Պիոլին խոսել է Ռաֆայել Լեաուի կարևորության մասին

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է թիմի հարձակվող Ռաֆայել Լեաուի կարևորության մասին:

«Լեաուն կարևոր է ինձ և թիմի համար: Նա վերադարձավ աշխարհի առաջնությունից և անմիջապես լավ խաղաց «Սալերնիտանայի» դեմ, իսկ հետո կորցրեց փայլը:

Նա առողջ է, նա շատ ավելի ուրախ է, երբ խաղում է։ Ես տեսնում եմ, որ նա կենտրոնացած է խաղի վրա»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։