Հակիմ Զիեշը կարող է տեղափոխվել Իտալիա

«Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը կարող է տեղափոխվել «Ռոմա»։ Այս մասին պատմել է հռոմեական ակումբի տնօրեն Տիագո Պինտոն։

«Հակիմ Զիեշը մեր թիրախներից մեկն էր, մենք խոսեցինք նրա գործակալների և Չելսիի հետ, բայց գործարքը ձախողվեց:

Կարող եմ հաստատել, որ մենք ևս մեկ տարվերակ ունեինք, բայց ոչինչ տեղի չունեցավ, քանի որ Զանիոլոն չտեղափոխվեց «Բորնմութ»,- ասել  է Պինտոն: