Իտալիայի գործող չեմպիոն «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը երկար դադարից հետո մարզումներին վերադառնալուց հետո կրկին նշել է, որ ինքը լավագույն ֆուտբոլիստն է աշխարհում:
«Ես մնում եմ լավագույններից լավագույնը, դեռ համար առաջինն եմ աշխարհում: Հիմա ամեն ինչ կփոխվի, քանի որ ես վերադարձել եմ։
Շատ մոտիվացված եմ. ուզում եմ նորից անել այն, ինչ ինձ պակասում էր այս 7-8 ամիսների ընթացքում: Ես շատ ժամանակ կորցրի։
Ինձ չի անհանգստացնում թիմի ճգնաժամը, այդպես էլ է լինում։ Լավագույն ելքը քիչ խոսելն ու սեփական ուժը խաղադաշտում ցուցադրելն է»,- 41-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport Mediaset-ը: