Լիոնել Մեսսիի ավագ եղբայր Մաթյասը ներողություն է խնդրել «Բարսելոնայի» երկրպագուներից

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ավագ եղբայր Մաթյասը սոցցանցերում ներողություն է խնդրել աշխարհի չեմպիոնի նախորդ ակումբի՝ կատալոնական «Բարսելոնայի» մասին սկանդալային հարցազրույցի համար:

«Ես միայն կատակեցի տղայիս ու ընկերներիս հետ։ Ինչպե՞ս կարող եմ ես այդպես մտածել այնպիսի մեծ ակումբի մասին, ինչպիսին «Բարսելոնան» է և նրա պատմության մասին:

Այս ակումբը մեզ շատ բան տվեց՝ թե՛ իմ ընտանիքին, թե՛ Լեոյին։ Մեզ համար Կատալոնիան մեր երկրորդ տունն է, և դա բոլորը գիտեն։

Շատ եմ ցավում և ներողություն եմ խնդրում բոլորից, հատկապես «Բարսելոնայի» երկրպագուներից»,- գրել է Մաթյաս Մեսսին։