FIFA The Best. Տարվա լավագույն դարպասապահի հավակնորդների եռյակը

Հայտնի են դարձել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) վարկածով 2022 թվականի լավագույն դարպասապահի կոչման երեք հավակնորդները:

ՖԻՖԱ-ի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մրցանակին հավակնում են  Տիբո Կուրտուան ​​(«Ռեալ», Բելգիա), Յասին Բունուն («Սևիլիա», Մարոկկո) և Էմիլյանո Մարտինեսը («Ասթոն Վիլա», Արգենտինա)։

Ալիսոնը («Լիվերպուլ», Բրազիլիա) և Էդերսոնը («Մանչեսթեր Սիթի», Բրազիլիա) դուրս են մնացել մրցանակի հավակնորդների ցուցակից:

Երեք հավակնորդներն ընտրվել են միջազգային ժյուրիի կողմից, որի կազմում ընդգրկված են ազգային հավաքականների մարզիչներ և ավագներ, լրագրողներ ու երկրպագուներ, որոնք քվեարկել են ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում:

Հաղթողի անունը հայտնի կդառնա փետրվարի 27-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նախատեսված մրցանակաբաշխության ժամանակ: