Միշել Տեր-Զաքարյանը՝ «Մոնպելյեի» գլխավոր մարզիչ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանը դարձել է «Մոնպելյեի» նոր գլխավոր մարզիչը։

59-ամյա ֆրանսահայ մասնագետի հետ պայմանագիր է կնքվել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Տեր-Զաքարյանն արդեն մարզել է «Մոնպելյեն» 2017-ից 2021 թվականներին, իսկ նրա նախկին աշխատավայրը  «Բրեստն» էր:

Լիգա 1-ի աղյուսակում 22 տուրից հետո «Մոնպելյեն» 20 միավորով 15-րդ տեղում է։