Չարենցավանի «Վանը» նոր դարպասապահ ունի

Չարենցավանի «Վանը» պայմանագիր է կնքել բոլիվիացի դարպասապահ Դիեգո Զամորայի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Զամորան խաղացել է միայն բոլիվիական ակումբներում, իսկ 2016-2017 մրցաշրջանում «Բոլիվարի» կազմում դարձել է Բոլիվիայի Պրեմիեր Լիգայի հաղթող:

2015 թվականին հրավիրվել է Բոլիվիայի ազգային հավաքական, սակայն ոչ մի հանդիպման չի մասնակցել: