«Միլանը» նոր հանդիպում է նշանակել թիմի հարձակվող Օլիվյե Ժիրուի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերը կշարունակեն քննարկել ֆրանսիացու նոր պայմանագիրը։ Ձմռանը Օլիվյե Ժիրուի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել «Էվերթոնի» և ՄԼՍ-ի ներկայացուցիչները, սակայն նրանք չեն կարողացել համաձայնության գալ։ Ֆրանսիացի հարձակվողը շարունակում է կարևոր ֆուտբոլիստ մնալ «Միլանի» համար:
Ընթացիկ մրցաշրջանում Օլիվյե Ժիրուն «Միլանի» կազմում անցկացրել է 27 հանդիպում։ Դրանցում ֆրանսիացին դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։