Կյանքից հեռացել է Ուկրաինայի հավաքականի նախկին պաշտպանը

46 տարեկան հասակում մահացել է Կիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի նախկին պաշտպան Ալեքսանդր Ռադչենկոն, հայտնում է ուկրաինական ակումբի պաշտոնական կայքը։

«Դինամոյի» կազմում Ռադչենկոն 1997/98 մրցաշրջանում դարձել է Ուկրաինայի չեմպիոն և գավաթի հաղթող։

2002-2005 թվականներին Ուկրաինայի հավաքականի կազմում անցկացրել է 17 հանդիպում։

Ֆուտբոլիստի մահվան պատճառը չի նշվում։