«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Ես կարծիք չունեմ այս հարցում։ Ես այստեղ չեմ ֆինանսական կանոնների պատճառով: Ես ֆուտբոլի մարզիչ եմ և անում եմ իմ գործը։ Այլ մարդիկ պետք է զբաղվեն ֆինանսներով»,- մարզչի խոսքերը մեջբերում է BBC-ն:
Նշենք, որ ԱՊԼ-ն հրապարակել է 100-ից ավելի ենթադրյալ ֆինանսական խախտումների ցուցակը, որին նախորդել է «Մանչեսթեր Սիթին»: Հետաքննությունը կվարի հատուկ անկախ հանձնաժողովը։