«Յուվենտուսը» մրցաշրջանի ավարտից հետո նախատեսում է բաժանվել հինգ ֆուտբոլիստներից

Թուրինի «Յուվենտուսը» մրցաշրջանի ավարտից հետո նախատեսում է բաժանվել հինգ ֆուտբոլիստներից:

Ֆինանսական խնդիրների ֆոնին թուրինյան ակումբը նոր պայմանագրեր չի առաջարկի Անխել դի Մարիային, Խուան Կուադրադոյին, Ալեքս Սանդրոյին, Ադրիեն Ռաբյոյին և Լեանդրո Պարեդեսին։ Այդ մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Նշենք, որ այս հինգ ֆուտբոլիստների հետ բաժանումը «Յուվենտուսին» թույլ կտա խնայել 70 միլիոն եվրո: