«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը թիմի ֆուտբոլիստներին վստահեցրել է, որ ակումբը ֆինանսական խախտումներ թույլ չի տվել։

Ինչպես հայտնում է The Athletic-ը, երեկ  «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը ակումբի մարզաբազայում հանդիպել ֆուտբոլիստների և մարզչական շտաբի հետ և դիմել նրանց՝ վստահեցնելով, որ ակումբը խախտումներ թույլ չի տվել:

«Մանչեսթեր Սիթիի» մյուս աշխատակիցները կեսօրից հետո նամակ են ստացել, որում նրանց հղում է արվում ակումբի պաշտոնական հայտարարությանը:

Երեկ Պրեմիեր Լիգան մեղադրել է «Մանչեսթեր Սիթիին» 2009/10 մրցաշրջանից մինչև 2017/18 մրցաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում 100-ից ավելի ֆինանսական խախտումների մեջ։