Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում, հայտնում է Get French Football News-ը:
31-ամյա ֆուտոբլիստը բաց էր թողել փարիզյան ակումբի նախորդ երկու հանդիպումները մկանային լարվածության պատճառով:
Ավելի վաղ նշվում էր, որ ՊՍԺ-ին անհանգստացնում է բրազիլացու կոճի վիճակը:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Սերբիայի թիմի դեմ Կատարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում:
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը Ֆրանսիայի չեմպիոնի կազմում անցկացրած 25 խաղում խփել է 17 գոլ ու կատարել 15 գոլային փոխանցում: