Իտալիայի չեմպիոն «Միլանի» ղեկավարությունը կարող է հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին, հայտնում է Calciomercato-ն:
Միլանյան գրանդը պատրաստ է դիտարկել Պիոլիինն հեռացնելու տարբերակը, եթե իրավիճակը չփոխվի:
Իտալիայի առաջնության 21-րդ տուրից հետո «Միլանն» ու «Տորինոն» 38-ական միավորով կիսում են 5-6-րդ տեղերը:
Հիշեցնենք, որ Ստեֆանո Պիոլին թիմը գլխավորում է 2019-ի հոկտեմբերից: 2021/22 մրցաշրջանում նրա գլխավորությամբ «Ռոսոներիները» դարձել են Իտալիայի չեմպիոն: