Դանի Ալվեսը բանտում գտնվում է հատուկ հսկողության տակ՝ շնորհիվ իր հայտնիության

Բռնաբարության գործով բանտարկված «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսը «արտոնյալ դիրք է վայելում բանտում», հայտնում է Marca-ն։

39-ամյա Ալվեսին բակ են ուղեկցում չորս անվտանգության աշխատակիցներ, որոնք անմիջապես մի կողմ են տանում նրան։ Բրազիլացին մեկուսացված է նաև խցում գտնվող այլ բանտարկյալներից։

Նման միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի նա իր հայտնիության պատճառով այլ բանտարկյալների հետ խնդիրներ չունենա։