Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է լքել միանգամից վեց ֆուտբոլիստ:
Այսպիսով, մանկունիանցիները ցանկանում են համալրել դրամական պաշարները երկու թանկարժեք ֆուտբոլիստների՝ հարձակվող Հարի Քեյնի և կիսապաշտպան Դեկլան Ռայսի ձեռքբերման համար:
Ինչպես հայտնում է Mirror-ը, ցուցակում ընդգրկված են հետևյալ ֆուտբոլիստներիը՝ Անտոնի Մարսիալը, Հարի Մագուայրը և Սքոթ Մաքթոմինեյը։
Transfermarkt-ը Հարի Քեյնի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 մլն․ եվրո, իսկ Ռայսին` 80 մլն եվրո: