Թեմուրի Կեցբայա. «Վաղվա հանդիպումը շատ լավ հնարավորություն կլինի մեզ համար փորձարկելու մեր ուժերը»

Մարտի 28-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի կունենա  Հայաստան – Կիպրոս ընկերական հանդիպումը և կմեկնարկի ժամը 19:00-ին:

Ներկայացնում ենք մրցակից թիմի մարզիչ Թեմուրի Կեցբայայի նախախաղային մամլո ասուլիսը.

Խաղի մասին.

«Վաղվա հանդիպումը շատ լավ հնարավորություն կլինի մեզ համար փորձարկելու մեր ուժերը:

Մենք ժամանել ենք այստեղ Շոտլանդիայի ընտրանու դեմ բարդ խաղից հետո և պատրաստվելու շատ ժամանակ չենք ունեցել:

Այնուամենայնիվ, այսպիսին է գրաֆիկը և մենք պետք է հարմարվենք, ուստի վաղվա հանդիպմանը խաղադաշտում նորեկների կտեսնենք:»

Չնայած վաղվա խաղը ընկերական է, այնուամենայնիվՙ մենք մոտենում ենք դրան ինչպես պաշտոնական խաղի և կփորձենք ապացուցել, որ նախորդ խաղի արդյունքը պատահականություն էր՜՝ հասնելով դրական արդյունքի:

Մենք դիտել ենք, Թուրքիայի ընտրանու դեմ խաղը, և տեսել որ Հայաստանի ազգայի հավաքականը շատ պահեր ուներ, սակայն ցավոք չկարողացավ իրացնել դրանք ու պարտվեց:

Չնայած դրան՝ գիտենք, որ մեզ բարդ խաղ է սպասվում քանզի մրցակցի կազմում շատ են արտասահմանցիները, որոնց մի մասը մեր ընկերներն են ու խաղում են, նաև Կիպրոսում»,- ասել է Կեցբայան: