Փոլ Մերսոն. «Ավելի լավ կլիներ, եթե խաղադաշտում մեկ ուրիշը հայտնվեր»

Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Մերսոնը խոսել է «Չելսիի» կիսապաշտպան Միխայլո Մուդրիկի անհաջող խաղի մասին «Ֆուլհեմի» դեմ խաղում (0:0):

«Եթե նա իրեն վատ է զգում, ապա պետք է նրան ևս մեկ հնարավորություն տալ: Վերջին խաղում նա խնդիրներ ուներ։ Ավելի լավ կլիներ, եթե խաղադաշտում մեկ ուրիշը հայտնվեր»,- Մերսոնի խոսքերն է փոխանցում Daily Post-ը։

Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնցիների հետ նախատեսված է մինչև 2031 թվականը: