«Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալագերը կարող է երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը:
Ձմռանը 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին «Էվերթոնն» ու «Նյուքասլը», սակայն կիսապաշտպանը չցանկացավ հեռանալ ակումբից։
Լրագրող Ալան Նիքսոնի խոսքով՝ «Չելսին» կարծում է, որ Գալագերը հեռանկարներ ունի Գրեհեմ Փոթերի թիմում, ուստի պատրաստ են նրան նոր պայմանագիր առաջարկել՝ աշխատավարձի բարձրացմամբ։