CHAMPIONS LEAGUE. «Լիվերպուլի» ֆուտբոլիստը դուրս է մնացել թիմի հայտացուցակից

«Լիվերպուլի» կիսապաշտպան Արթուր Մելոն չի հայտնվել թիմի Չեմպիոնների Լիգայի հայտացուցակում։ Բրազիլացին մերսիսայդցիների կազմում չի խաղա ամենահեղինակավոր եվրագավաթների փլեյ-օֆֆում։

Հիշեցնենք, որ Արթուրը դեռ վերականգնվում է վնասվածքից, որը ստացել էր աշնանը։ Ֆուտբոլիստը շուտով պետք է վերադառնա իր պարտականությունների կատարմանը, սակայն, չնայած դրան, գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը եկել է այն եզրակացության, որ Թուրինի «Յուվենտուսից» վարձակալած կիսապաշտպանն առանձնապես օգտակար չի լինի թիմին եվրոպական մրցաշարերում։

Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում «Լիվերպուլը» կհանդիպի Մադրիդի «Ռեալին»: