Մադրիդի «Ատլետիկոյի» երկու ֆուտբոլիստներ կարող են հայտնվել ԱՊԼ-ում

Մադրիդի «Ատլետիկոյի» երկու ֆուտբոլիստներ հաջորդ ամառ կարող են կարիերան շարունակել ԱՊԼ-ում։ «Թոթենհեմը» թիրախավորել է դարպասապահ Յան Օբլակին և կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա Կարասկոյին, հայտնում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Կարասկոն վերջերս կապված էր «Բարսելոնա» տեղափոխվելու հետ, բայց դեռ պետք է պարզել, թե արդյոք «Բարսելոնան» կկարողանան տրանսֆեր իրականացնել իրենց ֆինանսական խնդիրների պատճառով: «Թոթենհեմը» պատրաստ կլինի բավարարել «Ատլետիկոյի» պահանջները ֆուտբոլիստի նկատմամբ։

Նաև «Թոթենհեմը» ցանկանում է ձեռք բերել 30-ամյա դարպասապահ Յան Օբլակին, սակայն սլովենացին մինչև 2028 թվականը պայմանագիր ունի ակումբի հետ:

Նշենք, որ «Թոթենհեմի» ներկայիս դարպասապահ Ուգո Լյորիսի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: Ֆրանսիացին այժմ 36 տարեկան է։