Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը խոսել է թիմի նորեկ Էնցո Ֆերնանդեսի նորամուտի մասին, որը կայացել է «Ֆուլհեմի» դեմ 22-րդ տուրի խաղում (0:0):
«Էնցոն լավ տեսք ուներ՝ հաշվի առնելով, որ նա վերջերս է եկել մեզ մոտ։ Նա մեզ լավ չի ճանաչում, մենք նրան այդքան էլ լավ չենք ճանաչում, բայց ես կարծում եմ, որ դուք կարող եք տեսնել նրա որակի շողերը», – մարզչի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Չելսի» է տեղափոխվել հունվարի վերջին «Բենֆիկայից»՝ 121 միլիոն եվրոյի դիմաց: