Մաուրիցիո Սարի. ««Յուվենտուսը» ուժեղ ակումբ է, նրանք կվճարեն այն, ինչ պետք է»

«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է «Յուվենտուսի» հնարավոր նոր պատիժը խարդախ աշխատավարձերի համար։

«Ես չեմ նստել տնօրենների խորհրդում, մենք միայն լավություն չենք արել ակումբին, երբ նրանք խնդրել են: Սա մեծ ակումբների պատմություն է, երբեմն լինում են նման պահեր։ Դա պատահել է այլ էլիտար ակումբների հետ։

«Յուվենտուսը» ուժեղ ակումբ է, նրանք կվճարեն այն, ինչ պետք է, իսկ հետո կվերադառնան ու նորից ուժեղ կդառնան»,- Սարիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Երեկ հայտնի դարձավ, որ թուրինյան ակումբը կարող է Իտալիայի առաջնությունում ևս 20 միավորով զրկվել։ Ավելի վաղ ակումբից հանվել էր 15 միավոր: