Դանի Ալվեսին բռնաբարության մեջ մեղադրած աղջկա ընկերուհիները ցուցմունք են տվել դատարանում

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսին բռնաբարության մեջ մեղադրած աղջկա ընկերուհիները ցուցմունք են տվել դատարանում, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն, երկու աղջիկներն էլ՝ ենթադրյալ զոհի զարմիկն ու ընկերը, հաստատել են Բարսելոնայի գիշերային ակումբներից մեկի զուգարանում բռնաբարության զոհի վարկածը։ Ականատեսները խոսել են նաև Ալվեսի պահվածքի մասին։ Մի աղջիկ ասել է, որ թևը գցել է գոտկատեղին, մյուսն ասել է, որ Դանին դիպել է նրա ինտիմ մասերին:

Աղջիկները նշել են, որ իրենց համար տհաճ է եղել 39-ամյա բրազիլացու պահվածքը։ Դատավորն առաջարկեց երկրորդ վկային դատի տալ Ալվեսին, սակայն նա մերժեց՝ «չնսեմացնելով առաջին զոհի բռնաբարությունը»։

Աղջիկները հաստատել են նաև տուժողի խոսքերը, թե ինքը չգիտեր, որ զուգարանի դուռը իրականում տանում է դեպի զուգարան։ Ականատեսները կարծել են, որ դա ծխելու տարածքի դուռն է:

Ալվեսի դատապաշտպանը, ի պատասխան աղջիկների խոսքերի, հայտարարեց, որ տուժողի և վկաների ցուցմունքներում դեռևս անհամապատասխանություններ կան։