Յուրգեն Կլոպ. «Ես ոչինչ չեմ ասի առանց իմ փաստաբանի»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսիի» տրանսֆերային ծախսերի մասին։

«Ես ոչինչ չեմ ասի առանց իմ փաստաբանի: Ես չեմ հասկանում բիզնեսի այս մասը, բայց դա մեծ գումար է:

Նրանք բոլորն իսկապես լավ ֆուտբոլիստներ են, ուստի շնորհավորում եմ «Չելսիին»: Ես չեմ հասկանում, թե ինչպես է դա հնարավոր, բայց ես չեմ կարող բացատրել, թե ինչպես է դա աշխատում»,- Կլոպի խոսքերն է մեջբերում The Sun-ը։