Հայ մրցավարներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Կիպրոսում

Հայ մրցավարները փետրվարի 3-14-ն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Կիպրոսի Լառնակա քաղաքում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հավաքին կմասնակցեն 23 մրցավարներ և մրցավարի օգնականներ:

Հավաքի ղեկավարն է Սլավա Ղազարյանը, ֆիզպատրաստության մարզիչը՝ Արման Ալաբերքյանը, իսկ հրահանգիչները՝ Կարեն Նալբանդյանը, Գևորգ Հովհաննիսյանը և Հասմիկ Ղարիբյանը։