Խորեն Բայրամյանը գնահատել է «Ռոստովի» չեմպիոնական շանսերը

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ռոստովի» ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը կարծում է, որ իր թիմը կարղ է հաղթել Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում.

«Կցանկանայի, որ մենք չեմպիոն դառնայինք: Եթե կարողացել ենք 17 տուրերից հետո լինել 3-րդ տեղում, ապա ամեն ինչ մեր ձեռքերում է:

Եթե այսպես շարունակենք, ապա հնարավոր է՝ ինչ-որ բան ստացվի: Մենք հավատում ենք»,- Բայրամյանի խոսքերն է փոխանցում «Матч ТВ»-ն: