Մարոկկացի կիսապաշտպան Սոֆիան Ամրաբատը ներողություն է խնդրել «Ֆիորենտինայի» տնօրեններից, մարզիչներից և ֆուտբոլիստներից։ Մարոկկացին ներողություն է խնդրել իր պահվածքի համար, հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։
Հիշեցնենք, որ Սոֆյան Ամրաբատը բաց է թողել թիմի երեքշաբթի օրը կայացած մարզումը «Բարսելոնա» տեղափոխվելու ցանկության պատճառով:
Այժմ խնդիրը լուծված է, Ամրաբատը պատրաստ է շարունակել «Ֆիորենտինայի» հետ պայմանագրի կատարումը։