«Ինտերի» ֆուտբոլիստը ամռանը կհեռանա թիմից

Միլան Շկրինյարը պայմանագրի ժամկետի ավարտից հետո ամռանը կհեռանա «Ինտերից», հայտնում է 90min-ը։

Միլան Շկրինյարը «Ինտերում» հանդես է գալիս 2017 թվականի ամառից՝ «Սամպդորիայից» տեղափոխվելուց հետո։ Այդ ժամանակվանից ի վեր սլովացին «ներաձուրիի» կազմում անցկացրել է 242 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի հեղինակ։

Նշենք, որ օրերս ֆուտբոլիստը հայտարարեց, որ արդեն նախնական պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ։