Էնցո Ֆերնանդեսը մեկնաբանել է իր «Չելսի» տեղափոխվելը

Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը մեկնաբանել է «Բենֆիկայից» «Չելսի» տեղափոխվելը։

Ֆուտբոլիստը սոցցանցում գրել է, որ շնորհակալ է բոլորին «Բենֆիկայում» ընձեռված հնարավորության և համատեղ աշխատանքի համար, նա շնորհակալություն է հայտնել թիմի ողջ անձնակազմին, բոլոր գործընկերներին և ղեկավարությանը։ Ֆերնանդեսն ասել է, որ «Բենֆիկան» հավերժ կմնա իր սրտում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 22-ամյա արգենտինացին տեղափոխվել է «Չելսի»։ Տրանսֆերի գումարը կազմել է 121 մլն եվրո։ Ֆուտբոլիստի և լոնդոնյան ակումբի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականը: