ՊՍԺ-ի ղեկավարությունը ծայրահեղ դժգոհ է մնացել «Չելսիի» ղեկավարության աշխատանքից

ՊՍԺ-ի ղեկավարությունը ծայրահեղ դժգոհ է մնացել «Չելսիի» աշխատանքից, ինչի արդյունքում կիսապաշտպան Հակիմ Զիեշի փարիզյան ակումբ տեղափոխությունը վերջին պահին ձախողվել է, հայտնում է Sky Sport-ը։

Սպասվում էր, որ ֆուտբոլիստը կավարտի ՊՍԺ տեղափոխությունը տրանսֆերային պատուհանի վերջին օրը: Բայց «Չելսին» սխալ փաստաթղթեր է ներկայացրել, և տրանսֆերը ժամանակին չի ավարտվել։ Ֆրանսիայում նույնիսկ տեղեկություններ եղան, որ «Չելսիի» ղեկավարությունը երեք անգամ սխալ փաստաթղթեր են ուղարկել Փարիզ։

29-ամյա մարոկկացու պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո: