Դանի Ալվեսի կինը ցանկանում է ամուսնալուծվել

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսի կինը Ջոանա Սանսը, ամուսնալուծության հայց է ներկայացրել, հայտնում է Marca-ն։

Սանսը վստահ է, որ 39-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին Բարսելոնայի գիշերային ակումբում սեռական ոտնձգություն է կատարել մի կնոջ նկատմամբ:

Աշխարհի ամենտիտղոսակիր ֆուտբոլիստը հունվարի 20-ին կալանավորվել էր: Նրան սպառնում է 4-12 տարվա ազատազրկում: