Չավին հայտարարել է, որ թիմի պաշտպանը կհեռանա

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարել է, որ իսպանացի պաշտպան Էկտոր Բելյերինը լքում է թիմը:

«Մենք կրկին կախված ենք ֆինանսական ֆեյր-փլեյից: Էկտոր Բելյերինը ցանկանում էր ավելի շատ խաղային պրակտիկա, և ես դա հասկանում եմ:

Ես հասկանում և գնահատում եմ նրա պրոֆեսիոնալիզմը։ Բելյերինի հեռանալուց բացի այլ նորություն չկա»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարվա սեպտեմբերի 1-ին էր ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Բարսելոնա»: